3 դեկտեմբերի 2009 - 10:59 AMT
ԵԱՀԿ-ն բացառում է ուժի կիրառումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում
ԵԱՀԿ-ն ողջունում է ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Լավրովի, Կուշների եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:

«Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը:

Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,-ասվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ: