3 դեկտեմբերի 2009 - 13:06 AMT
Հովհաննես Գոհարյանի ակումբը` Բելառուսի «ԲԱՏԷ»-ն դուրս մնաց փլեյ-օֆ-ից
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի նախավերջին փուլում ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի ակումբը` «ԲԱՏԷ»-ն սեփական դաշտում զիջեց «Բենֆիկեին»: Այդպիսով պորտուգալական ակումբը վաղաժամ երաշխավորեց եզրափակչի 1/16-ի ուղեգիրը, իսկ Բելառուսի չեմպիոնները չեն մասնակցի փլեյ-օֆին:

Հաշվում առաջատարները պորտուգալացիներն էին, 46 եւ 63-րդ րոպեին գոլ խփեցին Սավիոլան ու Ֆաբիու Կոենտրաուն, «ԲԱՏԷ»-ից հաշվի տարբերությունը կրճատեց Սերգեյ Սոսնովսկին:

Դասավորությունը I խմբում`

Բենֆիկա (Պորտուգալիա)-12 միավոր
Էվերտոն (Անգլիա)-9 միավոր
«ԲԱՏԷ» (Բելառուս)-4 միավոր
ԱԵԿ (Հոլանդիա)-4 միավոր: