3 դեկտեմբերի 2009 - 16:12 AMT
Աբրահամի հետ մենամարտից հետո Թեյլորը դեռեւս կասկածում է` արժե՞ արդյոք շարունակել կարիերան
Միջին քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորի մարզիչ Օզել Նելսոնը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր սանը դեռեւս չի որոշել, մասնկացելու է «Super Six World Boxing Classic» մրցաշարի գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անդրե
Ուորդի հետ մենամարտին, թե ոչ: Ըստ Նելսոնի, որոշումը կարող է կայացվել հաջորդ շաբաթվա սկզբին:
Հոկտեմբերին իր վերջին մենամարտում Թեյլորին նոկաուտի ենթարկեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա): Մենամարտից հետո Թեյլորին տեղափոխեցին հիվանդանոց: Այդ հաղթանակի շնորհիվ Աբրահամը 3 միավորով գլխավորում է մրցաշարը: Վերջին երկու տարում Թեյլորին հետապնդում են անհաջողությունները` նա պարտվել է հինգից չորս մենամարտում, երեքում` նոկաուտով: