3 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
Moody's -ն անփոփոխ է թողել իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ֆինանսական կայունության երկարաժամկետ ավանդների ռեյտինգները
Աշխարհահռչակ Moody's Investors Service միջազգային ռեյտինգային ընկերությունը 2009թ. անփոփոխ թողեց իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ֆինանսական կայունության D- եւ ՀՀ դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 ռեյտինգները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Չնայած համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսության եւմասնավորապես բանկային համակարգիզարգացման տեմպերիվրաունեցած բացասականազդեցությանը, երկրորդտարին անընդմեջ` 2008 եւ 2009թ.թ., Moody's Investors Service ընկերությունն անփոփոխ է թողնում իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ռեյտինգները, ինչը վկայում է շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության եւ բանկի գործունեության հիմնական ցուցանիշների հաստատուն աճի մասին: Մասնավորապես, տարեսկզբի համեմատ, աճել են`հաճախորդների քանակը` 20.9 , հազարով, պլաստիկ քարտերի քանակը` 11.8 հազարով, ցպահանջ ավանդները` 3.3 մլրդ դրամով, ֆիզիկական անձանց ավանդները` 1.0 մլրդ դրամով, իրավաբանական անձանց դեպոզիտները` 0.8 մլրդ դրամով, վարկերը` 1.1 մլրդ դրամով:

Հատկանշական էնաեւայնփաստը, որ ֆինանսական կայունության ռեյտինգներ Moody's Investors Service միջազգային ռեյտինգային ընկերության կողմից առ այսօր ստացել են աշխարհի մոտ 1000 լավագույն բանկեր եւ Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկերից առաջինն է ներառվել այդ ցուցակում:

Հայէկոնոմբանկը 2006թ. դիմել էր աշխարհահռչակ Moody's Investors Service ընկերությանը` միջազգային ճանաչում ունեցող ռեյտինգներ ստանալու համար: Արդյունքում, Moody's Investors Service միջազգային ռեյտինգային ընկերությունը 21.02.2007թ. Հայէկոնոմբանկին շնորհել էր ֆինանսական կայունության E+ եւ ՀՀ դրամով եւ արտարժույթով ավանդների երկարաժամկետ B1 ռեյտինգներ:

24.04.2007թ. ընկերությունըբարձրացրել էռեյտինգները` ֆինանսականկայունության ռեյտինգըմինչեւ D-, իսկՀՀդրամով եւարտարժույթով ավանդներիերկարաժամկետ ռեյտինգները` մինչեւ Ba3:

Հայէկոնոմբանկը Հայաստանիբանկային համակարգիհաստատուն առաջատարներիցէ: 2009թ.-ի դեկտեմբերի 1-իդրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 53 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.0 մլրդ դրամ: Նոյեմբերին Գյումրի քաղաքում հաջողությամբ գործարկվեց «Շիրակ» մասնաճյուղը` Հայաստանի Հանրապետությունում - Արցախում մասնաճյուղերի քանակը հասցնելով 35-ի: