3 դեկտեմբերի 2009 - 17:57 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց Երեւան
Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլընդին ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ: Զրույցի ընթացքումքննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյաննու գլխավորքարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: