4 դեկտեմբերի 2009 - 16:54 AMT
«Յունիբանկը» ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր
«Յունիբանկ»-ը ներկայացնում էհիփոթեքայինվարկավորման նործրագիր, որիշրջանակներումբարելավված պայմաններովվարկեր կտրամադրվենԵրեւանի նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, վարկերի համար նվազագույն կանխավճարը սահմանվել է 30%, տարեկան տոկոսադրույքը` 14%, ժամկետը` 15 տարի, վարկի առավելագույն գումարը` 200 հազար դոլար: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով: Վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր նախատեսված չեն:
Այս տարվա երրորդ եռամսյակիվերջումՅունիբանկ-ի հիփոթեքայինվարկավորմանպորտֆելը գերազանցել է 12,7 մլրդ ՀՀ դրամը: Այդ ցուցանիշով բանկըՀՀ բանկային համակարգում զբաղեցնում էերկրորդտեղը: