4 դեկտեմբերի 2009 - 17:15 AMT
Հաստատվել է Հայաստանի շախմատի հավաքականի կազմը, որը ԱԱ մասնակցելու համար կմեկնի Թուրքիա
Հաստատվել է Հայաստանի շախմատի հավաքականի կազմը, որը հունվարի 3-14 աշխարհի 7-րդ թիմային առաջնությանը մասնակցելու համար կմեկնի Բուրսա (Թուրքիա): Հայաստանի հավաքականի կազմի մեջ մտել են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը ու Տիգրան Քոթանջյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը, հաղորդում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ նախնական կազմը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին, դրանում միայն մեկ փոփոխություն է կատարվել` Զավեն Անդրիասյանին փոխարինել է Տիգրան Քոթանջյանը:

Առաջնությանը կմասնակցեն 10 հավաքականներ` Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ, Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հունաստանի: