20 փետրվարի 2002 - 22:49 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Պերինան հայտարարել է, որ այս անգամ միջնորդները տարածաշրջան կժամանեն բոլորովին նոր առաջարկներով: Թերթի տվյալներով, Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Նիկոլայ Գրիբկովը նույնպես կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է աշխարհում իր նմանը չունեցող, բոլորովին նոր մոդել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: