20 փետրվարի 2002 - 22:38 AMT
ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաքվի «Թուրան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոսս Ուիլսոնը հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանում ահաբեկչությանը մասնակից անձանց կամ կազմակերպությունների «հետքերի» առկայությունը: Դիվանագետը շոշափել է նաեւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը այդ երկրում: Ուիլսոնը հայտարարել է, որ Բաքվի մասնակցությունը հակաահաբեկչական գործողությանը չի ստիպի Վաշինգտոնին աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վրա: Նա հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան հաշվետվությունը մարդու իրավունքների վերաբերյալ, որտեղ կարտացոլվեն նաեւ Ադրբեջանին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգների ղեկավարության հատուկ անհանգստությունը առաջացնող հիմնախնդիրներից մեկը, դեսպանի խոսքերով, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն է: Հաստատելով, որ բոլոր նախորդ ընտրությունները Ադրբեջանում չեն եղել ազատ եւ արդար, Ոիլսոնը հույս է հայտնել, որ հաջորդ ընտրությունները այդ իմաստով կլինեն մի շարք առաջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: