20 փետրվարի 2002 - 22:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ «ՉԼՑՎԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ» ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ
Հանդես գալով Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել հայրենակիցներին «չլցվել ատելությամբ» հրեա ժողովրդի նկատմամաբ` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Թել-Ավիվի տեսակետը չի արատահայտում հրեա ժողովրդի կարծիքը: Նրա խոսքերով, հրեական ծագում ունեցող շատ հետազոտողներ իրենց լուման են ներդրել Հայոց ցեղաասպանության փաստի ճանաչման մեջ: «Միեւնույն ժամանակ , մեզ համար վիրավորական է, որ իրենց սեփական ցեղասպանության ճանաչման գործում այդքան դժվարին ճանապարհ անցած ժողովրդի իշխանությունները նման քայլի են դիմում»,- ընդգծել է նախարարը: Օսկանյանը համոզված է, որ Իսրայելի պաշտոնական իշխանությունները, սեփական հասարակության ճնշման տակ, ապագայում կվերանայեն իրենց դիրքոշումը: Նախարարը նշել է նաեւ, որ Երեւանում մտադիր չեն Իսրայելի դեսպան Րիվկա Կոենին «պերսոնա նոն գրատա» հայտարարել: ՀԻշեցնենք, որ ավելի վաղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Կոենը հայտարարել էր, որ անթույլատրելի է զուգահեռներ անցկացնել «հայ ժողովրդի ողբերգության» եւ հոլոկոստի միջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: