7 դեկտեմբերի 2009 - 19:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ մոտ ժամանակներս նոր առաջարկներով կժամանի տարածաշրջան
Մոտ ժամանակներս ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որի ընթացքում սպասվում է նոր առաջարկների ներկայացում: Այդ մասին Բաքվում հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ նոր առաջարկների պատրաստումը յուրօրինակ առաջընթաց է հակամարտության լուծման գործում»,- ասաց նա երկուշաբթի օրը լրագրողներին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի դարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական աղբյուրներից, Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարի ներկայացրած տեղեկությունները հավաստի են: