19 փետրվարի 2002 - 22:34 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆ
Փետրվարի 15-ին Թուրքիան սկսել է Աֆղանստան ուղարկել իր խաղաղարական ջոկատները: Ինչպես տեղեկացնում է Անաթոլյան տեղեկատվական գործակալությունը, պաշտոնական Անկարան հայտնել է, որ կտրամադրի 260 զինվոր եւ պատրաստակամություն է հայտնել գլխավորել խաղաղարական ստորաբաժանումները, Մեծ Բրիտանիայի հրամանատարության երեքամսյա ժամկետի ավարտից հետո: Միեւնույն ժամանակ, երկրի վերականգնման, ազգային բանակի ստեղծման եւ պատրաստման, ոստիկանական համակարգի կազմավորման համար Անկարան առաջարկել է Քաբուլի նոր կառավարությանը օգնություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: