8 դեկտեմբերի 2009 - 19:36 AMT
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների գործընկերների հետ
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների եւ ԱՊՀ պետություններից «Արեւելյան գործընկերություն» ԵՄ ծրագրին մասնակցող նրանց գործընկերների միջեւ բանակցությունների առաջին ռաունդը:
Նախարարական մակարդակով հանդիպումն առաջինը կլինի 2008թ. մայիսին նախագծի պաշտոնական գործարկումից հետո, հաղորդում է Georgiatimes.info-ն:
«Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Բելոռուսիան, Ուկրաինան եւ Ադրբեջանը: