14 դեկտեմբերի 2009 - 12:13 AMT
Վիկ Դարչինյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Թոմաս Ռոհասին
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Ռանչո Միրաժի «Agua Caluente» արենայում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (33-2-1 ԿՕ) հաջողությամբ պաշտպանեց WBC վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը մեքսիկացի Թոմաս Ռոհասի հետ մենամարտում (32-12-1, 22 ԿՕ): Արդեն երկրորդ ռաունդում 33-ամյա Դարչինյանը ձախից հարվածով նոկաուտի ենթարկեց իր 29-ամյա հակառակորդին: