14 դեկտեմբերի 2009 - 12:15 AMT
Արա Նռանյան. 2010 թ-ն Հայաստանում աղքատություն է սպասվում
Արա Նռանյան. 2010 թ-ն Հայաստանում աղքատություն է սպասվում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ ՀՅԴ-ի կողմից պատգամավոր Արա Նռանյանը: «Նույնիսկ եթե կառավարությունը ապահովվի տնտեսական աճ, ապա դա ոչինչ չի նշանակում, քանի որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության եւ տնտեսական իրավիճակի պատճառով, 2010 թ-ն կնվազի քաղաքացիների կենսամակարդակը», - ասել է նա:

Նա նաեւ ավելացրել է, որ կգրանցվի աղքատության աճ, իսկ նրանք, ովքեր միջին խավ են համարվում կհայտնվեն աղքատության եզրին: «Գաղտնիք չի, որ մեր քաղաքացիների եկամուտների մեծ մասը կազմում են դրամական փոխանցումները, որոնք արդեն բացակայում են: Եվ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ նվազած եկամուտների փոխհատուցման համար», - ասել է Նռանյանը: