15 դեկտեմբերի 2009 - 19:52 AMT
Գարեգին Երկրորդը Սլովակիայի դեսպանին երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա):

Վեհափառ Հայրապետըողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջեւ, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը շնորհակալությամբ ընդգծեց նաեւ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Զրույցի ընթացքումանդրադարձկատարվեց նաեւ երկուժողովուրդներիհոգեւոր կյանքին, եկեղեցիների կարեւոր դերակատարությանը հասարակության մեջ բարոյական-հոգեւոր արժեքների ամրապնդման գործում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: