16 դեկտեմբերի 2009 - 13:08 AMT
ՀՀ վարչապետն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը շրջել է շենքում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Շենքը հիմնանորոգվել է հարկային բարեփոխումների շրջանակներում, վերազինվել համակարգչային նոր տեխնիկայով:

Տեսչությունը սպասարկում է երկու քաղաքային եւ 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների: