16 դեկտեմբերի 2009 - 13:53 AMT
Թբիլիսիի «Քաղաքապետարանի գավաթում» հայ գանդբոլիստները գրավել են 2 տեղը
Թբիլիսիում ավարտվել է «Քաղաքապետարանի գավաթի» պատանեկան միջազգային գանդբոլի մրցաշարը, որին մասնակցել է մինչեւ 18 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը զիջել է Թբիլիսիի հավաքականին 9:20 հաշվով:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Գանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը, Հայաստանի հավաքականը գրավել է 2 տեղը: Երրորդ եւ չորորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Վրաստանի մարզային հավաքականը եւ Ադրբեջանի թիմը: