16 դեկտեմբերի 2009 - 14:29 AMT
Ստեփան Դեմիրճյանը մեղադրում է կառավարությանը Հայաստանում արձանագրված տնտեսական անկման համար
Հայաստանի աննախադեպ տնտեսական անկման հարցում, միջազգային տնտեսական ճգնաժամից բացի, հսկայական դեր է կատարել ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությունը, որը տարիներ շարունակ աջակցել է մենաշնորհին ու ներմուծմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ Դեմիրճյանի, Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը պայմանավորված է նաեւ արտաքին դրամակն փոխանցումների կրճատմամբ:
Անդրադառնալով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը` Դեմիրճյանը նշել է, որ այն բոլորովին անարդյունավետ է, քանի որ կառավարման ոլորտները վստահվում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք ձախողման դեպքում, պատասխանատվության չեն ենթարկվում: