16 դեկտեմբերի 2009 - 14:56 AMT
Հայաստանն ու Կամբոջան երկկողմ հարաբերություններ են հաստատում
Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կամբոջայի իր պաշտոնակից Նամհոնգ Հոռի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության ձեւավորման ուղիների շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել երկկողմ շփումները` միջպետական փոխգործակցության եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատման նպատակով: