16 դեկտեմբերի 2009 - 16:44 AMT
Իրանը հայտարարեց ազդեցության միջին ռադիուսի «Սաջիլ-2» հրթիռի հաջող փորձարկման մասին
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդեց ազդեցության միջին ռադիուսի «Սաջիլ-2» հրթիռի հաջող փորձարկման մասին: «Սաջիլ-2» հրթիռն ընդունակ է ոչնչացնել 2 հազար կմ ռադիուսում գտնվող թիրախը, այդպիսով նրա հասանելիության գոտում հայտնվում է Իսրայելը եւ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմակայանները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն արդեն հայտարարեց, որ այդ փորձարկումը կարող է Իրանի դեմ հետագա պատժամիջոցների հանգեցնել: «Միջազգային հանրությունը խիստ անհանգստացած է փորձարկման փաստով, որը առիթ է տալիս նոր պատժամիջոցների ընդունման համար»,- հայտնեց բրիտանացի վարչապետը:

Սեպտեմբերին միջազգային հանրությունը Իրանին կտրուկ քննադատեց «Սաջիլ» եւ «Շահաբ» հրթիռների փորձարկման համար:

Երբ Թեհրանը խոստովանեց նախկինում գաղտնի պահվող միջուկային օբյեկտի գոյությունը Կում քաղաքի մոտ` լեռներում, այդ փորձարկումներն իրականացվեցին դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց: