16 դեկտեմբերի 2009 - 18:30 AMT
Վրաստանում բնակվող ժողովուրդներին նվիրված Փառատոնի շրջանակներում Ռուսթավի քաղաքում հայ մշակույթի երեկո կայացավ
Դեկտեմբերի 15-ին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության Ռուսթավիի ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Ռուսթավիի 4-րդհանրայինմիջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին եւ հայ մշակույթին նվիրված երեկո Վրաստանում բնակվող ժողովուրդների բարեկամությանը նվիրված փառատոնի շրջանակներում:

Դպրոցի վրաց աշակերտներըկատարել են Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, ներկայացրել հայ ժողովրդի պատմության էջերը: Երեկոյի մասնակիցները դիտել են Հայաստանի եւ ականավոր հայորդիների մասին պատմող տեսանյութեր:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Ռուսթավիի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հասարակության ներկայացուցիչներ:Ելույթ ունեցողներընշել են, որ նման միջոցառումները, որոնք ժողովրդական դիվանագիտության լավագույն դրսեւորումներից են, ավելի են մերձեցնում մեր պետություններն ու ժողովուրդները, մեծապես նպաստում հայ-վրացական բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը: Ռուսթավցիների հյուրն էիննաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները, 104-րդ հայկական դպրոցի պարախումբը: