16 դեկտեմբերի 2009 - 19:35 AMT
Հայաստանն ու ԼՂՀ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը իրավապահ մարմինների ոլորտում
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը: