17 դեկտեմբերի 2009 - 15:58 AMT
«ՎիվաՍելլ»-ն ու ՀՀՀ-ն միջազգային մակարդակի մի շարք սպորտային ծրագրերի հեռարձակման մասին համաձայնագիր ստորագրեցին
«ՎիվաՍելլ» ընկերությունն ու Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2010-2012թթ. եվրոպական ու միջազգային մակարդակի մի շարք սպորտային ծրագրերի հեռարձակման մասին համաձայնագիր ստորագրեցին:
Ինչպես հայտնեց «ՎիվաՍելլ» Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համաձայնագրի արժեքը կազմեց 750 մլն դրամ (մոտ $2 մլն):