19 դեկտեմբերի 2009 - 15:04 AMT
Երեւանում կատարվել է հերթական սպանությունը
Դեկտեմբերի 19-ին` ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում անշարժ վիճակում մի տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են «Մերսեդես ՄԼ 320» մակնիշի 19 ԼՕ 151 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 1968 թ. ծնված Ռադիկ Ղուկասյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 պարկուճ, իսկ մոտ 100 մետր հեռավորության վրա` ԱԿՄ տիպի ինքնաձիգ` առանց փամփշտակալի:

Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ինքնաձիգը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Նշանակվել է դիակի դատաբժշկական փրձաքննություն: Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: