19 դեկտեմբերի 2009 - 15:06 AMT
Ամերիկյան John Deere ընկերության տրակտորներն օգտագործվելու են Հայաստանի գյուղատնտեսության մեջ
Ամերիկյան տրակտորները օգտագործվելու են Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Այդ մասին Երեւանում լրագրողներին տեղեկացրել է «ՈւՎԿ ագրավարկ Card», գյուղի եւ ագրարային գործի կենտրոնի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը:

Նրա խոսքերի համաձայն, այսօր այդ կազմակերպության վարկային պորտֆելը գերազանցել է 900 մլն դրամը, եւ «ՈւՎԿ ագրավարկ Card»-ը նպատակադրվել է 2010 թ. ավելացնել 35-40%-ով: Գագիկ Սարդարյանը նշել է, որ կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ, փոքր եւ միջին ագրարային բիզնեսով, իսկ կազմակերպության հիմնական գործունեությունը եկող տարի պետք է լինի լիզինգային ծառայություններ մատուցելը, մասնավորապես, գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելը: «Մենք համագործակցում ենք Card ագրոկազմակերպության դուստր ձեռնարկության հետ, որը ամերիկյան գյուղատնտեսական եւ անտառամշակման տեխնիկայի John Deere խոշորագույն ընկերության ներկայացուցիչն է: Ներկայում բանակցություններ են վարվում ամերիկյան տրակտորները Հայաստան ներմուծելու համար», - ասել է նա: