11 փետրվարի 2002 - 23:05 AMT
ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆՐԱՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՎՈՎ
Վերջերս Թուրքիայում բնակվող քրդերը զանգվածային կարգով տեղական ինքնավարության մարմիններ են դիմում` ցանկանալով սովորել հարազատ լեզվով: Ինչպես հայտնի է, այդ երկրում արգելված է քրդերեն լեզվով ուսուցումը եւ պաշտոնապես չի ճանաչվում քուրդ փոքրամասնության գոյությունը: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը այդ դիմումները գնահատել որպես, Անկարայում ահաբեկչական կազմակերպություն համարվող, Քրդական բանվորական կուսակցության կողմից կազմակերպված սադրանք: Ինչպես տեղեկացնում է Բաքվում հրատարակվող «Թուրքիայի համայնապատկեր» թերթը, վերջերս ոստիկանությունը ձեբակալել է մի քանի մարդկանց, որոնք ցանկացել են սովորել քրդերեն լեզվով: Տեղեկացվում է, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույլ չտա քրդերի կողմից տարվող արշավի զարգացումը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: