11 փետրվարի 2002 - 22:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ԲԵԼՈՌՈՒՍ
Մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մինսկ` նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բելոռուս կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման համար: Այցի ժամկետներն առայժմ ճշտվում են: Նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում: Իսկ մարտի վերջին նախատեսված հայ-բելոռուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն առեւտրական հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ Բելոռուսի նախագահ Լեոնիդ Լուկաշենկոյի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: