11 փետրվարի 2002 - 22:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Մարտին նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ենթադրվում է հայ-ամերիկյան 2002 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի ստորագրում: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ռազմական համագործակցության ծրագրում նախատեսվում է ամրացնել ոչ միայն Հայաստանում ԱՄՆ պաշտպանության գերատեսչության կողմից իրականացվող մարդասիրական նախագծերը, այլեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ռազմական նախագծեր: Հիշեցնենք, որ այս տարի Միացյալ Նահանգները Հայաստանի զինված ուժերին կտրամադրի 4 միլիոն 300 հազար դոլարի չափով օգնություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: