11 փետրվարի 2002 - 22:49 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Թբիլիսիում Վարդան Օսկանյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, Կաթողիկոս Իլյա Երկրորդին, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին, Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլուն: Նախարարը կայցելի Թբիլիսիի հայ հասարակական գործիչների պանթեոն: Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում կկայանա նրա հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: