23 դեկտեմբերի 2009 - 19:34 AMT
Սամվել Նիկոյան. «Մեզ համար առաջնայինը հայ ազգաբնակչության գնահատականն է, այլ ոչ ԵԽԽԱ-ի պատգամավորների»
«Պրեսկոտի եւ Կոլոմբիենի եզրակացությունը 2008 թ. մարտի 1-ի գործով ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որը տեղադրված է ԵԽԽԱ պաշտոնական կայքէջում, պաշտոնական փաստաթուղթ չէ: Եթե, համենայն դեպս, այն պաշտոնական զեկույցի կարգավիճակ ստանա , ապա ես կասեմ, որ Պրեսկոտն ու Կոլոմբիեն մեր զեկույցը խորությամբ չեն ուսումնասիրել», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը :
Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովն, առաջին հերթին, աշխատել է Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով: «Դրանով հանդերձ, մեզ համար առաջնային է ՀՀ ազգաբնակչության գնահատականը, այլ ոչ ԵԽԽԱ -ի», - ընդգծել է ԱԺ խոսնակը: