23 դեկտեմբերի 2009 - 19:49 AMT
Ամանորյա տոները կսկսվեն դեկտեմբերի 25-ն եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը
«Գլխավոր տոնածառի լույսերը վառելուն պես կսկսվի ամանորյա տոնակատարությունների միջոցառումների շարքը», - մամլո ասուլիսում ասել է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշել է, որ տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 25-ն եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը:
Նա նաեւ նշել է, որ այս անգամ տոնակատարությունը կազմակերպելու համար միջոցները տրամադրել են ոչ թե պետբյուջեից, այլ տարբեր կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից, որոնք սիրում են Երեւանը: