8 հունվարի 2010 - 12:39 AMT
Վախճանվել է Ճարտարապետության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը


Մյունխենում 63 տարեկան հասակում վախճանվել է Շյուսեւի անվան ճարտարագիտության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա ընկերոջ, պրոֆեսոր եւ ճարտարապետ Եվգենի Ասսի խոսքերով, Սարգսյանը մահացել է ծանր հիվանդության պատճառով Մյունխենի հիվանդանոցներից մեկում: