8 հունվարի 2010 - 13:23 AMT
«Հատիսը» 69:80 հաշվով զիջեց «Նադեժդային» 2009-10թթ. Եվրոպայի գավաթի 1/16 եզրափակչում


Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբը հունվարի 7-ին անցկացրեց 1/16 եզրափակչի իր առաջին հանդիպումը ՌԴ «Նադեժդա» թիմի հետ: Գիա Ղազանչյանի թիմը զիջեց ռուսական թիմին 69:80 հաշվով: Առանց լեգիոներներ Մաուրիտա Ռեյդի (Ջամայկա), Իվա Սերդարի (Խորվաթիա) եւ Ջուլիան Վիանիի (ԱՄՆ) «Հատիսը» չկարողացավ դիմակայել «Նադեժդային» եւ պարտվեց բոլոր քառորդներում: «Հատիսի» կազմում խաղացին «Հատիսի» նոր լեգիոներներ Ադելոա Օլանռեվայուն (ԱՄՆ )եւ Ամանդա Ջեքսոնը (ԱՄՆ):

Ամենարդյունավետներն էին Ամանդա Ջեքսոնը («Հատիս») եւ Օլգա Օվչարենկոն(«Նադեժդա»), նրանք իրենց թիմերն բերեցին 21 եւ 22 միավոր համապատասխանաբար:

«Հատիս»-«Նադեժդա» պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 14-ին Օրենբուրգում:

Հիշեցնենք, որ «Հատիսը» 2009-2010 Եվրոպայի գավաթի խմբային փուլում F խմբում խաղաց Հունաստանի «Ատինյակոսի», Ռուսաստանի «Չեւակատայի» եւ Թուրքիայի «Բեշիկթաշի» հետ: Փլեյ-օֆ-ի ուղեգրեր նվաճեցին «Ատինայկոսը», «Չեւակատան» եւ «Բեշիկթաշը»: