8 հունվարի 2010 - 14:22 AMT
International Living: Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ երկրների թվում կյանքի որակի վարկանիշով


Ամերիկյան International Living ամսագիրը հրապարակել է տարբեր պետությունների կյանքի որակի ամենամյա վարկանիշը: Այդ ցուցակում Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ երկրների թվում կյանքի որակի վարկանիշով:

Ըստ հրապարակված ցուցակի, Հայաստանը հավաքել է միջին` 56 միավոր ԱՊՀ երկրների թվում, զիջելով միայն Մոլդովային, որը հավաքել է 65 միավոր եւ Ուկրաինային, որը հավաքել է 62 միավոր:

Վարկանիշը հաշվարկելից International Living-ը հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են կենսամակարդակը, տնտեսությունը, ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի վիճակը, առողջապահության, մշակույթի եւ ժամանցի, ազատության, ռիսկի եւ անվտանգության մակարդակը, կլիմայական պայմանները: Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն չափանիշը 100 միավորն է:

Առավելագույն ցուցանիշները Հայաստանը հավաքել է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են «կյանքի արժեքը» (64), «մշակույթն ու ժամանցը» (53), «տնտեսությունը» (45), «շրջակա միջավայրի վիճակը» (81), «առողջապահությունը» (46), «ռիսկն ու անվտանգությունը» (64), «կլիմայական պայմանները» (72):

Բելառուսն ու Ռուսաստանը հավաքել են 54-ական միավոր, Տաջիկստանը, Ղրզղստանն ու Ադրբեջանը` 51 միավոր, Ուզբեկստանը` 49, Ղազախստանը` 48, Թուրքմենստանը` 46:

Ըստ Internatiօnal Livingi-ի, կյանքի ամենաբարձր որակն ունի Ֆրանսիան` 82 միավոր: