8 հունվարի 2010 - 15:50 AMT
Երեւանում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի ցույցը


Երեւանում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցը: Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ հավաքվածները` մոտ 400 ՀԱԿ կողմնակիցներ, մտադիր են իրենց օժանդակությունը հայտնել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ներկա պահին բանտարկության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին, որը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու է: Ցույցը բացած ՀԱԿ մեջ մտնող նախկին կառավարող ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը հաղորդեց, որ հաջողության հասնելու համար նախընտրական քարոզարշավի մեջ կներգրավվեն Հայ ազգային կոնգրեսի բոլոր քաղաքական ուժերը:

Ցույցին ներկա են ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջանհիրյանը: