8 հունվարի 2010 - 16:26 AMT
ՀԱԿ-ը բողոքի ակցիաներ չի անցկացնի ՀՀ ՍԴ-ում Արձանագրությունների քննարկման կապակցությամբ


Այս պահի դրությամբ Հայ ազգային կոնգրեսն աննպատակահարմար է համարում ակցիաների անցկացումը Սահմանադրական դատարանում Հայ-թուրքական արձանագրությունների առաջիկա քննարկման կապակցությամբ,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ընդգծել է, որ փաստաթղթերի առաջիկա վավերացումը բացառապես ներկայիս իշխանությունների ձեռքում է:

Լեւոն Զուրաբյանը նշել է նաեւ, որ խնդիրը ոչ թե որոշումների մեջ է, որոնք վաղուց արդեն կայացվել են, այլ նրանում, որ Հայաստանի քաղաքականությունը ձախողված է: «Չնայած իշխանությունների պնդումներն, թե գործընթացը կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ, այսօր մենք տեսնում ենք, որ այդ կապը կա: Կանխատեսումները, որոնք անում էին հայկական իշխանությունններն առ այն, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները դեկտեմբերին, չարդարացան եւ ցույց տվեցին մեր իշխանությունների թեթեւամտությունը»,-ասել է Զուրաբյանը:

Մեկնաբանելով Գյուլ-Մեդվեդեւ գաղտնի բանակցությունների մասին հայտնված տեղեկատվությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` Զուրաբյանը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ցանկացած բանակցություն վարել, սակայն դա ոչ մի նշանակություն չէր ունենա, եթե Սերժ Սարգսյանի ռեժիմի քաղաքականությունը չհանգեցներ արտաքին քաղաքականության նման ձախողումների: «Այժմ հնրավարո է ցանկացած պայմանավորվածություն, որը կհետապնդի Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, իսկ մեզ հարկավոր է ղեկավարություն, որը կհետապնդի Հայաստանի շահերը: Սակայն, ցավոք, այժմյան ղեկավարությունն մեկ նպատակ ունի` պահպանել իր իշխանությունը»,-ասել է Զուրաբյանը: