8 հունվարի 2010 - 16:49 AMT
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւան կժամանի
Հունվարի 12-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան դիվանագիտական շրջանակներից աղբյուրը:

Երեւանում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երկրի քաղաքական ղեկավարության հետ: