11 հունվարի 2010 - 21:39 AMT
ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները
Թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորիընտրության արդյունքների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրությունների ժամանակ ընտրականհանձնաժողովներիանդամները, իրենցպաշտոնականպարտականությունները կատարելուփոխարեն,բացահայտզբաղվել ենիշխանականթեկնածուիհամար ձայներհայթայթելուգործով:
ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ զանգվածաբարընտրակաշառքբաժանվեց, շատերը քվեարկեցին սպառնալիքի ներգործության տակ, կատարվեցինլցոնումներ:

ՀԱԿ-ը հաղորդում է նաեւ, որ հարձակումներին, ահաբեկումներին ու բռնություններին ենթարկվեցին լրագրողներ, տուժեցին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք:
ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում, ըստ ՀՀ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, որը հավաքել է 7622 ձայն:

Այդ ընտրատարածքում առաջադրվել էր երեք թեկնածու. Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից, որը հավաքել է 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն: