6 փետրվարի 2002 - 22:33 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Քննչական մարմինները բավարար հիմքեր ունեն, օրերս ձերբակալված, Երեւանի բնակչին հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելու համար: Այսօր այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ազգային անվտանգության նախարար Գրիքոր Գրիքորյանը: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, ձերբակալվածը կասկածվում է լրտեսության մեջ` թուրքական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Գրիքորյանը չի հաղորդել որեւէ մանրամասներ գործի վերաբերյալ` ձեռնպահ մնալով նույնիսկ ձերբակալվածի անվան հիշատակումից: Նա չի հաստատել եւ չի հերքել, որ խոսքը գնում է ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի նախկին պետ Մուրադ Բոջոլյանի մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: