14 հունվարի 2010 - 13:14 AMT
Թուրքիայի վարչապետ. Իսրայելի ներողությունն ընդունված է
Իսրայելցի դիվանագետ Դանի Այալոնը ներողություններով երկրորդ նամակն է հղել այն դիվանագիտական սկանդալի պատճառով, որը բռնկվեց Երուսաղեմում թուրքական պատվիրակությանը ցույց տված ոչ պատշաճ ընդունելության պատճառով:
Որոշ ժամանակ անց, Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն Այալոնը ներողություն է խնդրել: «Մենք ստացանք ներողությունը, որը ցանկանում էինք լսել Իսրայելի ԱԳ փոխնախարարից»»-ասել է Էրդողանը:
Սկադալի տեղայնացման համար նույնիսկ «ծանր հրետանու»` Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ նախարարի նախկին փաստաբան Դովա Վայսգլասի միջամտությունը պահանջվեց: Միայն դրա շնորհիվ հաջողվեց նվազեցնել թափ առնող «սիրալիրությունների փոխանակությունը»:
Վերջին ուղերձում Այալոնն մասնավորապես ասել է.«Ես հարգում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր երկիրը: Ես մտադիր չեմ եղել նվաստացնել կամ վիրավորել անձամբ ձեզ եւ ներղություն են խնդրում այն բանի համար, որ իմ գործողություններն այդպես են մեկնաբանվել: Հուսով եմ, որ մենք կգտնենք շփման եզրեր եւ կկարողանանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր երկրների միջեւ»:
Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ներուղությունն ընդունված է եւ Իսրայելում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու մասին հարցը դեռեւս հետաձգվել է, հաղորդում է MIGnews.com-ը: