14 հունվարի 2010 - 18:13 AMT
Հայաստանի խորհրդարանն ու ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը
Հունվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջատինդեր Չիմային:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Հ.Աբրահամյանը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի խորհրդարանը, նոր ծրագրեր իրականացնելով, պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը եւ տիկին Չիման քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները: Նրանք առանձնացրեցին մի շարք հեռանկարային ոլորտներ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները զարգացնելու նպատակով նոր ծրագրեր մշակելու եւ իրագործելու համար: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: