14 հունվարի 2010 - 19:36 AMT
Ավետ Ադոնցը Նիդեռլանդների թագուհուն իր հավատագիրն է հանձնել
Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հունվարի 13-ին իր հավատարմագիրն է հանձնել Նիդեռլանդների թագուհի Բեատրիսին: Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել հայ դիվանագետի առանձնազրույցը Նիդեռլանդների թագուհու հետ, որին ներկա է գտնվել արտգործնախարար Մաքսիմ Վերհախենը: Զրույցի ընթացքում շոշափել են տարածաշրջանային եւ երկկողմ խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը ՀՀ դեսպանը այցելել է Նիդեռլանդների ԱԳՆ, որտեղ տեղիէ ունեցել նրա հանդիպումը Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի ու ՄԱՏՐԱ ծրագրի դեպարտամենտի տնօրեն Գասպար Վելդկամպի, Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան, հատուկ ներկայացուցիչ Օննո Հաթինգա վան`թ Սանայի` քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. դե Քրոոտի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: