18 հունվարի 2010 - 20:54 AMT
«Ղարաբաղ-Տելեկոմ»-ը ակտիվորեն կմասնակցի Արցախում ծրագրերի իրականացմանը
Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախագահԲակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպումունեցավ «ՂարաբաղՏելեկոմ» ընկերության նախագահՊիեռ Ֆատուշիեւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանիհետ:

Հանդիպմանը քննարկվեցին Արցախում ընկերության ընթացիկեւ հետագա ծրագրերի հետկապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորեց «ՂարաբաղՏելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնեց, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը ներկաէր ԼՂՀվարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: