20 հունվարի 2010 - 12:58 AMT
Freedom House-ի գնահատականները կարելի է դիտարկել որպես Հայաստանի վրա ազդելու եւս մեկ լծակ
Ես չեմ կարող բարձր գնահատել Freedom House-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ, քանի որ այդ կազմակերպությունը ունի քաղաքականացված մոտեցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով Freedom House-ի վերջին զեկույցը այն մասին, որ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանում չի արձանագրվել ոչ մի դրական տեղաշարժ: «Freedom House-ի գնահատականները կարելի է դիտարկել որպես Հայաստանի վրա ազդելու եւս մեկ լծակ», - ասել է Ալավերդյանը, ավելացնելով, որ դրա պատճառը կարող է լինել այն, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը այսօր ինչպես երբեք գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերով, եթե Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ, ղարաբաղյան հարցում դիմեր ավելի մեծ զիջումների, ապա Freedom House-ի գնահատականները ավելի մեղմ կլինեին: Չնայած դրան նա համաձայնվել է կազմակերպության բոլոր գնահատականների հետ:
«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:
2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:
Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպությունը: Նստավայրը գտնվում է Վաշինգտոնում: Նրա բյուջեն 66%-վ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Հիմնադրվել է 1941 թ-ն: Կազմակերպությունը հայտնի է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ուսումնասիրություններով(1978): Իր վարկանիշները ձեւավորում է փորձագետների հարցումների արդյունքների հիման վրա: Հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ Միջազգային զարգացման վարչության (USAID US Agency for International Development) , եւ մի շարք միջազգային հիմնադրամների ու կառավարությունների կողմից: Ընդունում է մասնավոր նվիրատվություններ:
Freedom House-ի ղեկավարն Ուիլյամ Ջ. Տաֆտ IV-ն է: Մասնագետների գնահատականներով այն ԱՄՆ-ում բավական ազդեցիկ կազմակերպություն է, որը սատարում է արեւելամետ ուժերին ողջ հետխորհրդային տարածքում: