20 հունվարի 2010 - 12:59 AMT
Էստոնիայի հայ համայնքում լավագույն մարզիկ է ճանաչվել Ալեն Ստեփանյանը
Ինչպես հաղորդում է Էստոնիայի հայերի անկախ «Էստոնիայի հայկական լրաբեր» թերթը, Էստոնիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ Ալեն Ստեփանյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում:
Ըստ թերթի անցկացրած հարցման, Ստեփանյանին են առավելություն տվել հարցվածների շուրջ 75 տոկոսը: Ա.Ստեփանյանը դարձավ Էստոնիայի պատանիների չեմպիոն: Նա խաղում է Էստոնիայի Առաջին խմբում, «Valga FC Warrior» ակումբում:
Երկրորդը Տալլինի «Արարատի» հարձակվող Ավետիս Հարությունյանն է, որի ակումբը Էստոնիայի ֆուտզալի առաջնության մրցանակակիր է: 3-դր եւ 4-րդ տեղերն են զբաղեցրել Էստոնիայի շախմատի պատանեկան գավաթի բազմակի գավաթակիր Ռուբեն Հայրապետյանն ու «Արարատի» ֆուտբոլիստ, Էստոնիայի ֆուտզալի առաջնության մրցանակակիր Վահագն Հարությունյանը: Լավագույն մարզիչ է ճանաչվել Էստոնիայի ձյուդոյի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ստեփանյանը: