21 հունվարի 2010 - 14:53 AMT
Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
2010 թ. հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով` սահմանելով այն 5.50 տոկոս, հաղորդում է ՀՀ ԿԲ ասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:

ԿԲ խորհուրդըփաստեց, որ համաշխարհային տնտեսությանվերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը եւս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:

Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման եւ տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաեւ կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարեւորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: