1 փետրվարի 2002 - 22:31 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԸՆԹԱՆԱ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է անցնի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: Նրա խոսքերով, Սթրասբուրգում գտնում են, որ ղարաբաղյան հիմնահարցը կլուծվի առանց Մինսկի խմբի ֆորմատը խախտելու: «Եվրոպայի Խորհուրդը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ ընդամենը տեղեկացնում է դրա ընթացքի մասին»,- նշել է ԵԽ-ի ներկայացուցիչը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: