22 հունվարի 2002 - 22:58 AMT
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒրբաթ օրը Գյումրիում հանդիսավորությամբ տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի արտգործ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, Երեւանում Ռուսաստանի դեսպանատան ղեկավարները: Գլխավոր հյուպատոսության շենքը գտնվում է հետեւյալ հասցեում` քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 5: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: