22 հունվարի 2002 - 22:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԵՎ ԹԵԹԵՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
2001 թվականին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.7 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին ասվում է արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից կառավարությանը ներկայացված հաշվետվությունում: Զգալի աճը ապահովվել է թեթեւ արդյունաբերության (134 տոկոս), մեքենաշինության եւ էլեկտրատեխնիկայի (143 տոկոս), շինանյութերի եւ հանքահումքային արդյունաբերության (127 տոկոս) կողմից: Միեւնույն ժամանակ դիտվել է արտադրության անկում ոսկերչության բնագավառում (95 տոկոս), քիմիական արդյունաբերությունում (79 տոկոս): Նշենք, որ տվյալները կազմված են` ըստ 252 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների հաշվետվությունների: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: